Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանը վաղաժամկետ ավարտել է C-400-ի մատակարարումները Թուրքիային

Ռուսաստանը վաղաժամկետ ավարտել է C-400-ի մատակարարումները Թուրքիային
02.11.2019 | 00:26

Ռուսաստանն ավարտել է C-400 համալիրների մատակարարումը Թուրքիային, հայտնել է «ՌոսօբորոնԷքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը:


Նա նշել է, որ բոլոր բաղադրամասերը մատակարարվել են վաղաժամ՝ չնայած պատժամիջոցներին: Պարտավորագրի համաձայն, Ռուսաստանը Թուրքիային մատակարարել է С-400 հակաօդային պաշտպանության համակարգի չորս դիվիզիոն՝ մոտ 2,5 մլրդ դոլար գումարի:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ